Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
ՀԱՅԿԱԶ ԲԱԼԱԲԵԿԻ ՆԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1966թ. օգոստոսի 2-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում:
1983 թ.–ին աշխատել է Արարատի կապի հանգույցում:
1983-88 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ռադիոէլեկտրոկապի N 5 ուսումնարանը՝ ստանալով ԱՀԿ (ավտոմատ հեռախոսակայաններ) տեխնիկի որակավորում:
1984թ. աշխատել է կապի հանգույցում որպես ԱՀԿ վարպետ:
1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ ԳԴՀ-ում, 1986-87 թթ. աշխատել է նույն զորամասում:
1987-88 թթ.՝ «Հայագրոշին» միավորումում՝ որպես բետոնագործ:
1988-91 թթ. սովորել և ավարտել է Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-շինարարի որակավորում։
1988-91 թթ. աշխատել է Վեդու էլ. ապարատների գործարանում՝ որպես դրոշմող։ 1991-92 թթ.՝ ՀՀ տեխնիկական գույքագրման վարչության Արտաշատի տեխնիկական գույքագրման բյուրոյում՝ որպես տեխնիկ-մասնագետ:
1992-97 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյանի» անվան համալսարանը՝ ստանալով իրավագետի որակավորում:
2002թ. ստացել է պետական հավատարմագրված դիպլոմ՝ իրավագետի որակավորմամբ։
1992-97 թթ.՝ ՀՀ տեխնիկական գույքագրման վարչության Արարատի տեղամասի պետ։
1997–98թթ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿՊԿ-ի Արարատի տեղամասի պետ:
1998-2005 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար։
2006-07 թթ.՝ ՀՀ կառավարության առընթեր ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի Զեյթուն տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի պետ, այնուհետեւ ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ գրանցման բաժնի պետ։
2008թ. աշխատել է ՀՀ Արարատի մարզպետարանում՝ որպես մարզպետի լիազոր ներկայացուցիչ Արարատի տարածաշրջանում։
2008-11թթ. զբաղեցրել է Վեդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, տրանսպորտի և առևտրի բաժնի պետի պաշտոնը:
2011թ.-ին նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արարատի ԳԳՄ տնօրեն:
Ամուսնացած է, ունի 4 երեխա։