Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:


Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ. (37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
building
bigimg
Ընկերությունն այսօր

Ջանքերի միավորում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թվականին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաքելությունը առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարումն է հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ Ընկերության երկարատև ու համաչափ զարգացումը՝ գործունեության հետագա զանազանեցման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն ստեղծելն է` ակտիվ մասնակցություն ապահովելով ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:
Ներկայումս Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ, բաժանված է 62 997 784 սովորական անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 5026.5 դրամ անվանական արժեքով:
Ընկերության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20%-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս ՀՀ Էներգետիկայի նախարարության: Ընկերությունն ունի 15 մասնաճյուղեր, «Հրազդան-5-ի շինարարության տնօրինություն» հիմնարկը եւ հանդիսանում է գազի ոլորտում գործունեություն իրականացնող 6 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 % սեփականատերը:

 Գազիֆիկացիան ազգային նշանակության սոցիալական ծրագիր է

Հանրապետության բնակավայրերի գազամատակարարման վերականգնումն ու գազաֆիկացումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեության առաջնահերթ ուղղություններից է:
2002-2011թթ. Ընկերության կողմից գազաբաշխման համակարգում ներդրվել է շուրջ 34,6 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է ստեղծել գազաֆիկացման մակարդակը 21,0%-ից հասցնել 95%-ի:
Գազաֆիկացման ծրագիրը գրեթե ավարտված է: Հայաստանում այսօր բնական գազ է օգտագործում 588 բնակավայր:
Այսօր հանրապետության գազաբաշխիչ ցանցի երկարությունը  14326,7 կմ է, որից Ընկերության կողմից շահագործվում է 11625 կմ: Գազաֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում:
Գազաֆիկացման ծրագրի իրականացումն իր հետ բերում է լուրջ սոցիալական էֆեկտ: Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը բնակիչ-բաժանորդների մոտ ձևավորում է շուրջ 250-300 մլն դոլարի խնայողություն:

 Գազի ստորգետնյա պահեստ-կայան

 Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանը մեր երկրում իրականացնում է երկու կարևոր գործառույթ՝
- հանրապետության սպառողներին հուսալի և անվտանգ գազամատակարարման ապահովում,
- մատակարարվող գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարում:
-ռազմավարական ռեզերվի ստեղծում:
Վերջին տարիներին Ընկերությունը Աբովյանի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցման եւ արդիականացման նպատակով ներդրել է 9,5 մլն դոլար, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պահեստավորվող գազի ծավալը 76 միլիոն խմ-ից հասցնել 135 միլիոն խմ-ի: 2010 թվականի հոկտեմբեր ամսին Ընկերությունը շահագործման է հանձնել սեփական ուժերով կառուցված ևս մեկ ստորգետնյա ամենատարողունակ հորը: Նման հորերի կառուցումը չափազանց ծախսատար եւ տեխնոլոգիական բարդ գործընթաց է, որը պահանջում է 3,5-4 տարի: Իրադարձությունների բարենպաստ զարգացման պարագայում «ՀայՌուսգազարդ»-ը մինչև 2013 թվականի ավարտը հնարավորություն կունենա պահեստավորել շուրջ 155 մլն. խ. մ. բնական գազ, ինչը զգալիորեն կբարձրացնի գազամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

 Գազաէներգետիկ ծրագրեր

 2001թ.-ից սկսած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մասնակցություն է ցուցաբերում էլեկտրաէներգիայի արտահանման բիզնեսում: 2002- 2006թթ. Ընկերությունը Վրաստան է արտահանել մոտ 600 միլիոն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Արտահանմանը զուգահեռ, Ընկերությունը միանգամայն լուրջ ծրագրեր ունի երկրում էլեկտրաէներգիայի արտադրությանը մասնակցելու շուրջ: Հեռանկարային այսպիսի ծրագրերի իրականացումը հնարավոր է 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում, համաձայն որի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք կբերի «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները՝ բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու պարտավորությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սկսել է նախագծի ներդրումային փուլի իրականացումը, որը նախատեսում է ավարտին հասցնել շինարարությունը, և ժամանակակից գազատուրբիններ տեղադրելով՝ հզորությունը հասցնել 480 ՄՎտ-ի: Ընդ որում՝ նախատեսվում է կիրառել շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում: «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 միլիոն դոլար ակտիվների ձեռքբերումով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է կատարել նաեւ շուրջ 180 միլիոն դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ: Էներգաբլոկը շահագործելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի հայկական շուկայում զգալի մասնաբաժին կապահովի ու հնարավորություն կստանա ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները հարևան երկրներ:
«Հրազդան-5»-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ. կեսերին: Ընկերությունը նախատեսում է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի գործող չորս էներգաբլոկերը միավորել կառուցվող 5-րդ էներգաբլոկի հետ` միասնական արտադրական համալիր ստեղծելու նպատակով, մասնակցել Հայաստանի տարածքում նավթամթերքների տերմինալի կառուցման նախագծի իրականացմանը և այլն:
2011 թվականի դեկտեմբերի 24-27-ը «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, իսկ 2012 թվականի հունվարի 18-ից Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ էներգահամակարգին:

 Գազատրանսպորտային համակարգի ընդլայնում

 Հայաստանի կառավարությունը Իրան-Հայաստան գազատարի կառուցումը ձեռնարկել է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը բարձրացնելու և տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով:
Հայաստանի տարածքում կառուցված գազատարի 40 կմ երկարությամբ հատվածը չի կարող բնական գազի անհրաժեշտ ծավալ ապահովել գործող ջերմաէլեկտրակայաններին: Հետեւաբար Իրանից ներկրվող բնական գազի ծավալը տարեկան 2.3 միլիարդ խ.մ-ի հասցնելու նպատակով Ընկերության սեփականությունը հանդիսացող գործող գազատրանսպորտային համակարգն ընդլայնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառուցել 186.3 կմ ընդհանուր երկարությամբ 720 մմ տրամագծով նոր գազատար, ինչպես նաև վերակառուցել 120 կմ երկարությամբ առկա գազատարը:
Գազատրանսպորտային համակարգը վերակառուցելու և ընդլայնելու, ինչպես նաև թողունակությունը բարձրացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել է 52.0 միլիարդ դրամ ընդհանուր գումարով ներդրումներ: Ծրագրի իրականացումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներգրավվել տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկական ծրագրերում, ինչպես նաեւ բարձրացնել գազամատակարարման հուսալիությունը՝ բնական գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրի առկայությամբ:
Իրան-Հայաստան գազատարի պաշտոնապես բացումը տեղի է ունեցել Մեղրիում 2007թ. մարտի 19-ին:

 Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում

 Գազամատակարարման ոլորտի կայուն և արդյունավետ աշխատանքը մեծապես կախված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից: Ընկերությունը նպատակային քաղաքականություն է իրականացնում գազի փոխադրման և բաշխման ցանցերում արդիական սարքավորումների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են հաշվառման համակարգերի կատարելագործմանը և բարձրացնում ոլորտի գործունեության հուսալիությունը: Որպես հիմնական կարելի է առանձնացնել.
- SCADA համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս կենտրոնացված կարգով վերահսկել և կառավարել մայրուղային գազատարներով բնական գազի փոխադրման հոսքերը,
- Ընկերության՝ թվով 69 գազաբաշխիչ կայաններից 50-ում ծախսաչափային ArmFlow տիպի ժամանակակից միկրոպրոցեսորային հանգույցների և FlowBoss տիպի 4 ծախսաչափերի տեղադրումը
- գազաբաշխիչ ցանցում անհատական գազի ճնշման կարգավորիչների ներդրումը, - գազաֆիկացման աշխատանքներում պոլիէթիլենային խողովակների կիրառումը,
- Երևանի 4-րդ գազաբաշխիչ կայանի կառուցումը: Ընկերությունում կարևորվում է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը ոլորտի կառավարման գործընթացում, ինչը թույլ կտա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բոլոր ստորաբաժանումներին աշխատել միասնական տեղեկատվական միջավայրում:
Ընկերությունն անցկացրեց օպտիկամանրաթելային մալուխ՝ Իրան-Հայաստան գազատարի շահագործման ընթացքում տեխնոլոգիական ներքին կապը ապահովելու համար:
Ներդրումային ծրագրի շրջանակում Ընկերությունը ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով հանրապետության բազմաբնակարան շենքերում 2008թ.-ին սկսեց ազդանշանային սարքերի տեղադրան գործընթացը, որը ավարտվեց2011թ.-ին:

 Մասնագիտական ուսուցում

 Սկսած 2006թ.-ից «ՀայՌուսգազարդը» ընդլայնել է բուհերի հետ համագործակցությունը: Մասնավորապես, Ընկերությունը ֆինանսավորում է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանում սովորող 10 ուսանողների տարեկան ուսումը եւ Աբովյանի պետական էներգետիկ քոլեջի 40 ուսանողների ուսման հետ կապված ծախսերը: 2006թ.-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հնարավորություն ընձեռեց հայաստանցի 4 շրջանավարտի, արտոնյալ պայմաններով, ընդունվել եւ ուսումը շարունակել Ռուսաստանի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում՝ Ի.Մ. Գուբկինի անվան նավթի եւ գազի պետական համալսարանում:
Հայաստանի մի շարք բուհերի լավագույն ուսանողներ Ընկերության կողմից խրախուսվում են հատուկ պարգեւավճարներով: 2006թ.-ի ընթացքում Ընկերության վարչական աշխատակազմի 4 աշխատակիցների շնորհվել է թեկնածուի գիտական աստիճան: «ՀայՌուսգազարդ»-ի ուսումնատեխնիկական կենտրոնում պարբերաբար ուսուցանվում, ինչպես նաեւ վերապատրաստում եւ վերաորակավորում են անցնում Ընկերության աշխատակիցներն ու մասնագետները:
Բացի այդ, «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները մասնագիտական հատուկ դասընթացներ են անցնում եւ մասնակցում տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ օժանդակությամբ կազմակերպված սեմինարներին:

 Ընկերության հեռանկարային ծրագրերը

«ՀայՌուսգազարդ»-ը ձգտում է զբաղեցնել իր տեղը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ նախագծերում: Այս առումով Ընկերության շահագրգռվածությունը էլեկտրաէներգետիկ նախագծերով թելադրված է ռազմավարական նպատակներով, քանի որ «ՀայՌուսգազարդ»-ը տեսնում է իրեն իբրև էլեկտրաէներգիայի արտադրության և իրացման շուկայի ակտիվ մասնակից:




ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ
big map
ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն
Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ