АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

"Գազպրոմ" ԲԲԸ

«Գազպրոմ» ԲԲԸ-ն խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկն է աշխարհում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ ածխաջրածինների երկրաբանահետախուզությունը, արդյունահանումը, փոխադրումը, պահեստավորումը, վերամշակումը եւ իրացումը, ինչպես նաեւ էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրությունն ու իրացումը: Բնական գազի պաշարների ծավալով, որը գնահատվում է 33,1 տրիլիոն խ.մ, «Գազպրոմ» խումբը ամենախոշոր ընկերությունն է աշխարհում: «Գազպրոմ» ԲԲԸ-ին է պատկանում աշխարհի խոշորագույն գազափոխադրման համակարգը, որն ընդունակ է անխափան գազ մատակարարել Ռուսաստանի Դաշնության սպառողներին եւ արտասահման: «Գազպրոմ»-ի մայրուղային գազատարների երկարությունը կազմում է 159,5 հազ, կմ:
«Գազպրոմ»-ի ռազմավարական նպատակներից մեկը գազի մատակարարումների հուսալիության բարձրացումն է: Այդ նպատակով, «Գազպրոմ»-ը նախաձեռնել է «Հյուսիսային հոսք» եւ «Հարավային հոսք» գազափոխադրման նոր նախագծերի իրականացումը, որոնք թույլ կտան ոչ միայն զանազանեցնել ռուսաստանյան գազի արտահանման ուղիները, այլ նաեւ ապահովել գազի արտահանման ավելացման լրացուցիչ հնարավորություններ:
Պետությունը «Գազպրոմ»-ի հսկիչ փաթեթի՝ 50,002%, սեփականատերն է:



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ