Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
Հայ-ռուսական "ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ" փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության եւ "Իտերա" միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից՝ 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ "Գազպրոմ" ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված "Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին" համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով:
Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 280 մլն ԱՄՆ դոլար, որը համարժեք է 140 742 000 000 հայկական դրամի, 1997թ. օգոստոսի 15-ի դրությամբ:
Այսօր Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 միլիարդ դրամ:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է հանդիսանում Բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել ընդհանուր ժողով: Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարությունը բաժնետերերի ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում է Ընկերության տնօրենների խորհուրդը: Ընկերության տնօրենների խորհուրդը ընտրվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ՝ 3 ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից, 3 ներկայացուցիչ "Գազպրոմ" ԲԲԸ-ից: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Գլխավոր տնօրենը Ընկերության վարչության հետ համատեղ: Այդ մարմինները կազմակերպում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի եւ Ընկերության տնօրենների խորհրդի որոշումների կատարումը: Ընկերության վարչությունը նշանակվում է տնօրենների խորհրդի կողմից՝ երեք ներկայացուցիչ "Գազպրոմ" ԲԲԸ-ի կողմից, երեք ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից: Գլխավոր տնօրենը նշանակվում է Ընկերության տնօրենների խորհրդի կողմից, Ընկերության վարչության անդամների թվից՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջադրմամբ: Գլխավոր տնօրենը կատարում է Ընկերության վարչության նախագահի պարտականությունները: