Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում "ՀայՌուսգագարդ" ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:
1970-1980 թթ. սովորել և ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է "Հայէներգո" ՊՁ-ում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ՝ "Հայէներգո" ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:
2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001թ.-ից` "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
1989 թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի կոչում, ունի 17 գիտական աշխատանք:
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2008թ.-ին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
2010թ.-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի կոչում: