Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:
Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
![]() |
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:
1996թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արտադրության էկոնոմիկա և կառավարում բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1994թ. մինչև 1999թ. հունիսը աշխատել է Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետի, այնուհետև արտադրամասի պետի տեղակալի պաշտոններում:
1999թ. հուլիս-հոկտեմբեր «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ:
2000թ. մարտից հոկտեմբեր «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի ԱՇԾ՝ պետ:
2000-2002թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ՝ տնօրեն:
2002թ. հոկտեմբերից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի տնօրեն:
2009թ. դեկտեմբերից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2010թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2010թ. դեկտեմբերի 20-ից-2011թ. հունվարի 26-ը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011թ. հունվարի 26-ից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն: