АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Պատմություն

Հանրապետության գազաֆիկացումն սկսվել է 1958թ. Երեւանում ստեղծված «Երհեղուկգազ» գրասենյակի գործունեությամբ: «Գազի արդյունաբերության հետագա զարգացման եւ ձեռնարկությունների ու քաղաքների գազամատակարարման մասին» ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման հիման վրա 1958թ. բնակլիմայական բարդ պայմաններում սկսվեց Ղազախ-Երեւան (180կմ) եւ Ղարադաղ-Աղստաֆա-Թբիլիսի-Երեւան 856 կմ երկարությամբ ու 5,0 մլրդ խ/մ/տարի թողունակությամբ մայուղային գազամուղների շինարարությունը: Աշխատանքների հստակ կազմակերպման շնորհիվ շինարարությունը հաջողությամբ ավարտվեց եւ 1960 թ.-ի փետրվարի 12-ին Երեւանի կենտրոնական հրապարակում հանդիսավորությամբ վառվեց բնական գազի առաջին ջահը: Հանրապետության գազամատակարարման առաջին տարում գազաֆիկացվեցին արդյունաբերական 16 ձեռնարկություն, 25 ջեռուցող կաթսայատուն, ավելի քան 1200 բնակարան: Գազասպառման տարեկան ծավալը կազմեց 112,0 մլն խ/մ: Միաժամանակ հանրապետությունում ստեղծվեց ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության «Մայրուղային գազամուղների անդրկովկասյան վարչության» հայկական մասնաճյուղը: Հետագայում անդրկովկասյան վարչությունը տրոհվեց, եւ նրա մասնաճյուղի հիման վրա ձեւավորվեց համամիութենական ենթակայության «Հայտրանսգազ» արտադրական միավորումը, որը 1986թ. վերանվանվեց «Հայգազարդ» ԱՄ (ղեկավարներ՝ Ռ.Կ. Ասատուրով, Գ. Ա. Թաթարյան): Առաջնահերթ նշանակություն էր հատկացվում մասնագետների պատրաստմանը.1954թ. ԵրՊի-ի շինարարական ֆակուլտետում ստեղծվեց «Ջերմագազամատակարարում եւ օդափոխություն» ամբիոնը: Շինարարական հենքի վրա ստեղծվեց «Հայգազշին» տրեստը, որը ստանձնեց հանրապետության գազաբաշխիչ ցանցի կառուցումը:

շարունակություն



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ