Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջև 16.10.2009թ. կնքված վարկային պայմանագրով 2009թ. նոյեմբերի 2-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրվել է 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկ` 6 ամիս մարման ժամկետով, 11% տարեկան տոկոսադրույքով:
Ընթացիկ տարվա փետրվարի 17-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տրամադրված վարկի գումարից ժամկետից շուտ մասնակի մարումներով ՀՀ ֆինանսների նախարարությանը ետ է վերադարձրել 30.956.080 ԱՄՆ դոլար` վճարելով ավելի քան 974.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Վարկի մնացորդը կազմում է 9.043.920 ԱՄՆ դոլար, ինչը ընկերությունը նույնպես նախատեսում է մարել մարման ժամկետից շուտ: