АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Նորություններ

05-03-2010
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏ-ԿԱՅԱՆՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏ-ԿԱՅԱՆՈՒՄ

Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խոր.մ:
Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ դրանք գտնվում են լվացման փուլում: Եվս երկու հորերում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ ավարտվել են նաեւ երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման ու ընդլայնման աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում:
ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 678 մլն դրամ: Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել եւս 493,2 մլն դրամ՝ պլանային նախազգուշական աշխատանքներ իրականացնելու համար:
2009 թվականին այդ նպատակներով իրականացվել է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում:
Ընթացիկ տարվա վերջում ստորգետնյա պահեստարանի կանխատեսվող տարողությունը կկազմի 140 մլն խոր.մ, բայց շինարարական աղաջրի դուրս մղման համար անհրաժեշտ ժամանակի սղության պատճառով, բնական գազի պահեստավորման փաստացի ծավալը առայժմ կազմում է շուրջ 128 մլն խոր.մ, ինչը 10 մլն խոր.մետրով ավելի է, քան նախորդ տարեվերջյան ցուցանիշը:



հետ

Նորությունների արխիվ

ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ