АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Նորություններ

07-04-2010
ԸՍՏ Ա.ՊՈԴՄԻՇԱՅԼՍԿՈՒ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՈՒՄ

Հայաստանը գազի սակագնի հետ կապված շարունակում է մնալ արտոնյալ պայմանում. Ուկրաինայում 1000 խմ գազի միջին գինը 350 ԱՄՆ դոլար է, Բելառուսում` 200 դոլար, Մոլդովայում` 300, իսկ եվրոպական երկրներում գազի միջինացված գինը տատանվում է 325-330 դոլարի սահմաններում: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վարչական տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց «ՀայՌուսազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ» ընկերության մերձավոր արեւելքի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշայլսկին:
«2006թ-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում 3 տարի անընդմեջ Հայաստանին գազ էր մատակարարվում 110 դոլարով: Եվ 2009թ-ի ապրիլի 1-ին, եւ 2010թ-ի ապրիլի 1-ին այդ թվերը վերանայվեցին` հասնելով մինչեւ 180 դոլարի: «Գազպրոմ»-ն, իհարկե, մաքսիմալ կերպով ջանում էր պահել նախկին գինը, բայց, ամեն դեպքում, գալիս է ժամանակ, երբ այլեւս տեղում կանգնել հնարավոր չէ, եւ ինչպես ՌԴ-ն, որտեղ գազի սակագները նույնպես բարձրացան, այնպես էլ Հայաստանը պետք է կարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը»,- ասաց Ա. Պոդմիշայլսկին` հույս հայտնելով, որ հասարակությունը ըմբռնումով կմոտենա «Գազպրոմ»-ի գործողություններին:



հետ

Նորությունների արխիվ

ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ