АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Նորություններ

09-04-2010
ԱՅՍՕՐ ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑԱՎ 600 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԸ
ԱՅՍՕՐ ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑԱՎ 600 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԸ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից հանրապետությունում իրականացված գազիֆիկացման աշխատանքների և կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում այսօր գազահամակարգին միացավ 600000-րդ բաժանորդը: Արշակունյաց 135 շենքի 77 բնակարանի բնակչուհի Հռիփսիմե Գալստյանը անակնկալի էր եկել, երբ գազահաշվիչը տեղադրելիս «Երևանգազ»-ի աշխատակիցները հայտնել էին նրան այդ մասին:
Տիկին Հռիփսիմեն, որ երկար տարիներ աշխատել է օդանավակայանում որպես ուղեկցորդուհի, այժմ թոշակառու է: «Երևանգազ»-ի կողմից նվեր ստացած գազօջախը տանտիրուհու համար իրական ուրախություն էր.«Մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ անակնկալ նվեր ստանալ: Ունեմ ֆինանսական դժվարություններ, քանի որ չեմ աշխատում, գումարը կամաց-կամաց կուտակել էի գազիֆիկացման համար, ու մտահոգ էի, թե ինչպես եմ օգտագործելու առանց սարքավորումների»:
«600000-րդ բաժանորդի փաստը խոսուն և լուրջ ցուցանիշ է մեզ համար,- նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանը, սա այն աշխատանքի արդյունքն է, որ Ընկերությունը ձեռնամուխ եղավ դեռեւս 2002թ.: «ՀայՌուսգազարդ»-ի կողմից գազիֆիկացման ծրագիրը հիմնականում ավարտվել է և Հայաստանը համարվում է գազաֆիկացման մակարդակով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը: Այսօր արդեն բնական գազ է օգտագործում 552 համայնք, մինչ 1990թ. հանրապետությունում գազաֆիկացված է եղել 388 համայնք: 600000 բաժանորդը այն փաստացի բաժանորդների թիվն է, որոնք միացել է գազահամակարգին, դրան զուգահեռ 95 000 ընտանիքների հնարավորություն է ընձեռված միանալու: Ցանկության դեպքում, նրանք դիմելով «ՀայՌուսգազարդ»-ի համապատասխան ծառայություններին, կարող են դառնալ գազասպառող բաժանորդ»:
Խաչատուր Բաղդասարյանի խոսքով, չնայած 94 տոկոս գազաֆիկացման մակարդակին, չի կարելի ասել, որ հանրապետությունում ծրագիրը չի շարունակվում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում շարունակվում են հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքները:
Այդուամենայնիվ , վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսից, երբ հանրությունն արդեն տեղյակ էր գազի սակագնի բարձրացման տենդենցներին, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներառյալ գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազարը: Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը շարունակում է մնալ ամենաէժան և հարմարավետ էներգակիրը:



հետ

Նորությունների արխիվ

ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ