АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Նորություններ

16-04-2010
ԵԳԿ-Ի ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ.ՀԵՏՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

Ապրիլի 20-ին Երեւանում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի կունենա Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում.հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով:
ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին կմասնակցեն գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում «Գազպրոմ» ԲԲԸ, , Overgas, «Գազֆոնդ», «ՆԻԻգազէկոնոմիկա», «Զապսիբգազ» ՓԲԸ, «Բելգրազպրոմբանկ» ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers եւ այլ կազմակերպություններից:
Կոմիտեի նիստին ողջույնի խոսքով հանդես կգա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
ԵԳԿ Կոմիտեի նիստի աշխատանքների արդյունքները կամփոփի «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը:

Տեղեկանք՝ Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված են ԵԱՀԿ 21 երկրներից 97 անդամ: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ԵԳԿ-ի նպատակներից են՝
• աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը,
• աջակցել ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը,
• ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար:



հետ

Նորությունների արխիվ

ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ