АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Նորություններ

21-05-2010
2010 ԹՎԱԿԱՆԻՆ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ 9,515 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Մայիսի 21-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010-12թթ. Ներդրումային ծրագրին:
Ըստ հիմնական զեկուցող Զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հակոբյանի,ներդրումային ծրագիրը կազմված է հաշվի առնելով ներկայիս ետճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի նոր սակագնի հանգամանքը: Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման հուսալիության ապահովմանը և գազասպառողների շրջանում անվտանգության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը: Ծրագրում ներկայացված են գազի փոխադրման և բաշխման համակարգերի զարգացման հիմնական ուղղությունները, անհրաժեշտ ներդրումների կանխատեսվող ծավալները և ակնկալվող արդյունքները:
2010-12թթ. Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել 24 203,3 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ` առանց ԱԱՀ-ի, որից 2010 թվականին` 9 515,7 մլրդ դրամ հետևյալ ուղղություններով. -գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցում և ընդլայնում, 2010-2012 թվականների ընթացքում` 1 209,0 մլն դրամ, որից 2010 թվականին` 319,0 մլն դրամ,
-գազափոխադրման համակարգի վերակառուցում, 2010-2012 թվականների ընթացքում` 4 445,2 մլն դրամ, որից 2010 թվականին` 2 394,0 մլն դրամ,
-գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ, 2010-2012 թվականների ընթացքում` 1 179,9 մլն դրամ, որից 2010 թվականին` 278,2 մլն դրամ,
-գազաբաշխման համակարգի ընդլայնում, 2010-2012 թվականների ընթացքում` 2 284,1 մլն դրամ, որից 2010 թվականին` 1070,0 մլն դրամ,
-գազաբաշխման համակարգի վերակառուցում, 2010-2012 թվականների ընթացքում` 4 486,4 մլն դրամ, որից 2010 թվականին` 669,7 մլն դրամ,
-գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ, 2010-2012 թվականների ընթացքում` 10 598,7 մլն դրամ, որից 2010 թվականին` 4 784,8 մլն դրամ:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Բուդաղյանի գնահատմամբ, 2010 թվականի ներդրումների ազդեցությունը սակագնի վրա չի գերազանցի 1 դրամի սահմանը, ներառյալ ԱԱՀ-ը, 1 խ մ հաշվով:



հետ

Նորությունների արխիվ

ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ