Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
Օգոստոսի 24-ին հրավիրված կարգավարական խորհրդակցության ժամանակ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հիմնական ուղղություններով ամփոփեց և ընդհանուր գնահատականներ տվեց ընկերության ընթացիկ գործունեությանը:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող աշխատանքների ժամանակացույցին, ԳԳՄ-երում աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման, ինչպես նաև համակարգում ֆինանսական հոսքերի օպտիմալ կառավարմանը վերաբերող խնդիրներին:
Կ. Կարապետյանը, ի թիվս մի շարք հանձնարարականների, առանձնահատուկ նշեց, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի անհրաժեշտ մակարդակով, ապահովելով ազդանշանային սարքավորումների տեղադրման և սպասարկման գործընթացը: 1-04 վթարա-կարգավարական ծառայության աշխատանքներում պետք է ապահովվի բարձր կարգապահություն և որակ:
Կ.Կարապետյանի խոսքով, առաջիկա ձմռանը համակարգը իր սպառողներին պետք է ցուցաբերի օրինակելի սպասարկում` առաջնորդվելով «Ոչ մի պատահար բազմաբնակարան շենքերում» կարգախոսով: