Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
Ավանդույթի համաձայն սեպտեմբերի առաջին կիրակի օրը նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն:
«ՀայՌուսգազարդ» Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար: «Ընկերության գործունեության դրական ցուցանիշները թիմային աշխատանքի արդյունք են: Մեր ընկերությունում հավաքված են մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող, բանիմաց ու նվիրված կադրեր, և պարզապես երկրի լավ քաղաքացիներ, որոնց պատասխանատու աշխատանքը հնարավորություն է տալիս համարձակ ծրագրեր իրականացնել և վստահորեն քայլել առաջ» -նշել է Կ.Կարապետյանը իր շնորհավորական խոսքում:
«ՀայՌուսգազարդ»-ի համակարգում այսօր աշխատում է ավելի քան 7000 մարդ:
Մասնագիտական տոնի կապակցությամբ համակարգի 92 աշխատակիցներ հանրապետության գազի բնագավառում ներդրած ավանդի եւ ունեցած նշանակալից վաստակի համար խրախուսվել են շնորհակալագրերով և պարգևատրվել նվերներով:
ՀՀ Վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, պայմանագրային-իրավաբանական վարչության պետ Դավիթ Մելքոնյանը, կենտրոնական կարգավարական վարչության պետի տեղակալ Արթուր Ղարախանյանը եւ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ստեփանյանը:
Համակարգի 26 աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ 63 աշխատող՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի կողմից: