Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2010 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար–մարտ ամիսների տվյալներով, խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը` ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 5.242.306.7 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 19-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 669.886.3 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 473-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 34.761.3 հազար դրամ, 504-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 33.031.1 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը ցուցակում զբաղեցնում է 94-րդ տեղը ՝ 180.967.3 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով: