Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկած յուրաքանչյուրը 50 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով 9,5% տարեկան տոկոսադրույքով 3 տարվա մարման ժամկետով արժեկտրոնային անվանական պարտատոմսերը շարունակվում են ակտիվ շրջանառվել «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում:
2010թ. հունվարի 1-ից մինչեւ մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերի առեւտրի շրջանառության ծավալը կազմել է ավելի քան 51 մլն դրամ:
2009 թվականին Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի շրջանառությունը կազմել է շուրջ 439 մլն. դրամ, արժեկտրոններով վճարումը կազմել է 95 մլն. դրամ: Ընդ որում “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերը միակ Abond-ն են կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում:
Բացի կորպորատիվ պարտատոմսերի թողարկումից, “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ շուկայում իրականացնում է ներդրողի գործունեություն` շուկայում ձեռք բերելով պարտատոմսեր կարճաժամկետ իրացվելի միջոցների տեղաբաշխման համար: