АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Նորություններ

09-09-2010
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը`ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը`ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Սոցիալական ծրագրերի շրջանակում «ՀայՌուսգազարդը» հերթական բարեգործական առաքելությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` նախադպրոցական և դպրոցական մի շարք հաստատություններին նվիրաբերելով մարզական գույք, համակարգիչներ, հեռուստացույցներ, գրքեր, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պիտույքներ:
Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը տուժել է պատերազմից: Սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնված նոր մասնաշենքի համար «ՀայՌուսգազարդ»-ի նվերներն իսկապես սպասված էին: Նոր մարզադահլիճը համալրվեց գույքով, գրադարանը ` հարուստ գրականությամբ:
Զոհված ազատամարտիկ Հայկ Բալասանյանի անունը կրող 5-րդ հանրակրթական դպրոցը հայրենիքին շատ հերոսներ է տվել, նրանցից 15-ը զոհվել են: Ռմբակոծություններից նաեւ այս դպրոցն է տուժել, բայց պարապմունքները երբեք չեն դադարել: Հիմնանորոգվող կրթօջախին նվերները նույնպես անհրաժեշտություն էին:
Սարուշեն գյուղի դպրոցի 46 աշակերտները խանդավառված էին, իսկ տնօրենը համոզված, որ ուսումնադաստիարակչական առումով այս աջակցությունը մեծ նշանակություն կունենա: Աստղաշենի հանրակրթական դպրոցն արդեն համակարգչային դասարան ունի, որը համալրվեց համակարգչային նոր տեխնիկայով:
Ստեփանակերտի միակ գիշերօթիկ դպրոցում ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով 31 երեխա է ապրում: Աղջիկներից ամենաավագը այս տարի բուհ է ընդունվել, իսկ փոքրիկներից միայն մեկն է որոշել ապագա մասնագիտությունը` բժիշկ դառնալ: «ՀայՌուսգազարդի» բերած նվերներից ընտրում է հենց բժշկական սարքավորումների տուփը ու որպես երախտագիտություն բանաստեղծություն արտասանում: Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը վերանորոգվել և իր դռներն է բացել 230 սաների առջև: Հարմարավետ խաղասենյակներն այստեղ լցվեցին խաղալիքներով, մանկական ամսագրերով, հեռուստացույցով ու DVD խաղարկիչով:



հետ

Նորությունների արխիվ

ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ