АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Մամուլի հրապարակումներ

«Ազատամտություն», 21 հոկտեմբերի 2009թ.
ԳԱԶԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


 Գազամատակարարման համակարգի զարգացման հեռանկարներ, գազատրանսպորտային ցանցի շահագործում, անվտանգության ապահովում, բնական, հեղուկ գազի մատակարարման խնդիրներ, գազամատակարարման ոլորտի տեխնոլոգիական զարգացում, նոր տեխնոլոգիաների ներդրում և այլն: Այս հարցերն են քննարկվում Գազամատակարար տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի նիստում, որը երեկ մեկնարկել է Երևանում: Նշենք, որ այդ կառույցը ստեղծվել է 20 տարի առաջ` միավորելով ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլև նախկին սոց երկրները: Երևանյան նիստին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Ֆինլանդիայից և Մոլդովայից: «Մեր քննարկումները արդյունավետ կլինեն և առարկայական, քանի որ դրամցից բացի, ճգնաժամի ազդեցության, դրա հաղթահարման ուղղությամբ անելիքների մասին փորձի փոխանակում է լինելու»,-բացելով նիստը` ասել է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Ըստ նրա ռուսական կողմի հետ նախնական համաձայնությամբ, 1000 մետր երկնագույն վառելիքը Հայաստանին կվաճառվի 180 դոլարով: Նշենք, որ ՌԴ հետ նախկինում կնքված պայմանագրով, այդ ցուցանիշը պետք է 200 դոլար լիներ:«Մենք ներկայում գազի գնի շուրջ բանակցում ենք «Գազպրոմի» հետ` ակնկալելով, որ հաջորդ տարվա ապրիլից այն Հայաստան կմատակարարվի 180 դոլարով: Սակայն Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հարցը այս ենթատեքստում որևէ կերպ չի քննարկվում»,-ասել է «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենը: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ռուսական կողմը գազի գների վերանայման համար որպես նախապայման էր առաջրկել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության իրավունքը: Կ. Կարապետյանի խոսքով, բանակցությունները շարունակվում են, մասնագետները հետևում են համաշխարհային շուկայում գազի և նավթի գների փոփոխություններին, սակայն Հայաստանի գազամատակարար կազմակերպությունը իր հաջորդ տարվա ռազմավարությունը մշակում է` հիմք ընդունելով 1000 խորանարդ մետր գազի` 180 դոլար սակագինը: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստան մատակարարվող գազի սակագինը այլ երկրների համեմատ միշտ էլ ցածր է եղել և գազի բարձր գնից անհիմն բողոքներն արդեն գլխացավանք են առաջացնում: «Ժամանակն է, որ անցում կատարենք տնտեսագիտական կատեգորիաներին»,- ասել է նա` նկատի ունենալով անցումը երկնագույն վառելիքի գնագոյացման շուկայական մեխանիզմներին:«Վերջին 12 տարիներին Հայաստանը պետք է նախապատրաստվեր շուկայական հարաբերություններին անցմանը, սակայն նույնիսկ շուկակական մրցակցության պայմաններում հաջորդ տարի Հայաստանում կպահպանվեն մատակարարվող գազի բացառիկ գները»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Նա անդրադարձել է նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարության ընթացքին` նշելով, որ այն շահագործման կհանձնվի 2010թ հուլիսին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հետ 2006թ կնքված համաձայնագրով, «ՀայՌուսգազարդին» են փոխանցվել նշված ջերմային էլեկտրակայանի ակտիվները, փոխարենը ընկերությունը պարտավորվել է ավարտել հինգերորդ էներգաբլոկի շինարարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով, էներգաբլոկի շինարարության նպատակով գազամատակարար կազմակերպությունը կներդնի 150-170 մլն դոլար: «Դա շատ եզակի կայան է, քանի որ հին` 300ՄՎտ հզորությամբ կիսակառույց տեխնոլոգիաների կողքին կառուցվում է 480 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ և աշխատանքներ են տարվում դրանք զուգահեռաբար շահագործելու ուղղությամբ, ինչը տեխնոլոգիական նոու-հաու է»,- ասել է «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենը: Ըստ նրա, նիստի ընթացքում այս խնդիրը ևս կքննարկվի, քանի որ մասնակից-երկրներից շատերը ունեն 300 ՄՎտ հզորությամբ հին կայաններ և դրանք նորացնելու մտադրություն:

Ինչ վերաբերում է Nabucco –ին Հայաստանի հնարավոր մասնակցությանը, ապա ինչպես նշել է «Հայռուսգազարդի» ղեկավարը, մեր հանրապետությունը եվրոպական նախագծին մասնակցելու շուրջ չի բանակցում: «Հայաստանի՝ Nabucco –ին մասնակցելու շուրջ ոչ մի խորհրդակցություն կամ քննարկում չկա»,-ասել է նա: Այս համատեքստում հետաքրքիր է Ռուսաստանյան ու եվրասիական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) աշխատակից Ջեֆրի Մանքոֆի վերջերս հնչած հայտարարությունը: Փորձագետի խոսքով, հաշվի առնելով, որ Եվրապան գազի նախագծի նոր ուղիներ է փնտրում, կարող է հայացքը գցել Հայաստանին՝ իբրև Վրաստանի այլընտրանք եվրոպացի սպառողների համար գազատար կառուցելու նապատակով: «Հայաստանով ճանապարհն ավելի կարճ է, հետևաբար ավելի էժան»,-ընդգծել է նա: Նշվել է, որ էներգաբլոկի շինարարությունը ժամանակին ավարտելու նպատակով «ՀայՌուսգազարդը» ՀՀ կառավարությունից 40 մլն դոլարի բյուջետային վարկ է ստացել, որը կվերադարձնի առաջիկա 2-3 ամիսներին: Ներկայում ավարտված է աշխատանքների շուրջ 75 տոկոսը: Շահագործումից հետո Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը կդառնա Հարավային Կովկասում հզորագույնը` ունենալով տնտեսական բարձր արդյունավետություն և էներգիայի արտադրության համար պահանջելով նվազագույն ծախս: Դրա շահագործմամբ զգալիորեն կաճի հարևան երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը:

 ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ


հետ



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ