АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ «ՀայՌուսգազարդ»
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

Մամուլի հրապարակումներ

«Հայաստանի Հանրապետություն», 21 հոկտեմբերի 2009թ.
ԻՆՉՔԱ՞Ն ԿԹԱՆԿԱՆԱ ԳԱԶԸ


ԱԷԿ—ը գազի գների հետ կապ չունի
ՀՀ—ն այժմ գազ է ներկրում՝ 1000 խմ—ն 154 դոլարով։ Ներկայումս հայկական կողմը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, որպեսզի 2010թ. ապրիլի 1—ից գազ գնի ոչ թե 200, այլ 180 դոլարով։ Ճի՞շտ են, արդյոք, շրջանառվող այն լուրերը, թե գազը չթանկացնելու դիմաց ռուսական կողմը նոր ԱԷԿ—ը ձեռք բերելու պահանջ է դնում։ Հարցին ի պատասխան՝ երեկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ—գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ասաց. «ԱԷԿ—ը գազի գների հետ կապ չունի։ Անլուրջ են այդ լուրերը։ Ներկրվող գազի գինը 180 դոլար սահմանելու շուրջ բանակցություններն ընթանում են, հնարավոր են փոփոխություններ՝ արդեն միջազգային շուկայում նավթի եւ գազի գներով պայմանավորված։ Բայց ես ձեզ ասեմ, որ 180—ը ռեալ գին է։ Չգիտես ինչու, մենք միշտ պահանջում ենք, որ աշխարհը մեզ այլ կերպ վերաբերի։ Դա անհեռանկար է եւ ձանձրացնող։ Պետք է խոսել տնտեսական կատեգորիաներով։ Չէ որ առանց այդ էլ 15 տարի ՀՀ—ն գազի բացառիկ գին է ունեցել, արտոնյալ եւ 2010թ. համար էլ նույն միտումը շարունակվելու է»։

«Դուք 180 դոլարն արտոնյա՞լ գին եք համարում» հարցին ի պատասխան՝ Կ. Կարապետյանը համառոտեց. «Այո՛»։ Նա միաժամանակ հավելեց, թե՝ «Ամբողջ աշխարհում գազի սակագինը երեք ամիսը մեկ անգամ փոխվում է։ Ողբերգական ոչինչ չեմ տեսնում։ Փոփոխություններից վախենալ պետք չէ։

Գազի սակագների փոփոխությունը տնտեսական կատեգորիա է, մինչդեռ ամեն անգամ համատեքստում սոցիալական ու քաղաքական հարցեր են բարձրացվում։ Զգացմունքներից զերծ մնանք ու խոսենք տրամաբանության շրջանակներում»:

Ի դեպ, 2009թ. «ՀայՌուսգազարդ»—ն «ակնկալում է 15 տոկոս շուկայի նվազում, այս պահին 22 տոկոս է»: Բայց, Կ. Կարապետյանը կարծում է, որ ծրագրերը կարող են իրականացնել, որովհետեւ ֆինանսական հոսքերը կառավարել են այնպես, որպեսզի խնդիր չունենան։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


հետ



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ