Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
ՓԻԼԻՊՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԹՈՌՆԻԿԻ
Ծնվել է 1956թ. փետրվարի 19-ին Երևան քաղաքում:
1978թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը` ստանալով ինժեներ շինարարի որակավորում:
1980թ. նոյեմբերից աշխատել է «Երքիմշին» տրեստի N26 շինվարչությունում որպես ինժեներ:
1981թ. ապրիլին ընտրվել է ՀԼԿԵՄ Լենինյան շրջկոմի ազատ քարտուղար «Երքիմշին» տրեստի կողմից:
1985թ. օգոստոսին փոխադրվել է ՀԼԿԵՄ Երիտասարդական պալատ որպես ծառայության պետ:
1986թ. ապրիլից աշխատել է արդյունաբերական շինարարության նախարարությունում որպես արդյունաբերական և գյուղ. շինարարության բաժնի ավագ ինժեներ:
1988թ. նոյեմբերին փոխադրվել է ՀՀ «Պետշինի» նյութատեխնիկական և կոմպլեկտավորման միավորում որպես վարչության պետ:
1991թ. ապրիլին փոխադրվել է ՀՀ «Պետմատ» որպես մատակարարումների բաժնի պետ:
1998թ. մայիսից աշխատել է «Երևանգազ» ՊՓԲԸ-ում որպես իրացման բաժնի պետ:
1999թ. հոկտեմբերից աշխատել է«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ում որպես գազի բաշխման, իրացման և չափագիտության վարչության պետի տեղակալ:
2000թ. հոկտեմբերից «Երևանգազ» ԳԳՄ-ում որպես տնօրենի տեղակալ:
2001թ. նոյեմբերից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Բութան» ՍՊԸ-ում որպես տնօրեն:
2002թ. ապրիլին փոխադրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և նշանակվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում որպես լիազոր ներկայացուցիչ:
2003թ. մարտից մինչ օրս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ում տնօրեն:
Ունի երկու երեխա: