Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
հասցե` 0091, ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 43
հեռ. 29-48-93, 29-47-69
«Տրանսգազշին» ՍՊԸ գործունեության հիմնական տեսակներն են՝
• մեծ շառավիղով մայրուղային խողովակաշարերի, բաշխիչ գազատարների եւ գազային ցանցերի, այդ թվում պոլիէթիլենային խողովակներով, գազի ստորգետնյա պահեստավորման, կարգավորող, գազի չափման, ավտոգազալցավորման կարգավորիչ կայանների, գազալիցքավորման կայանների շինարարություն,
• հորատման-պայթեցման աշխատանքների իրականացում, ստորգետնյա պահեստարանների շինարարություն եւ վերանորոգում, հատուկ աշխատանքներ գրունտներում,
• ջրատարների, ջրատար ցանցերի, կոյուղիների եւ ջերմային ցանցերի շինարարություն,
• բարձր լարման կայանների, էլեկտրահաղորդման գծերի, էլեկտրակայանների, սարքերի եւ սարքավորումների փորձարկման, շինհավաքակցման,վերանորոգման, թողարկման-կարգաբերման աշխատանքների իրականացում,
• արդյունաբերական եւ քաղաքացիական նշանակության օբյեկտների շինարարություն: Հիդրոտեխնիկական շինարարություն: Ավտոճանապարհների հիմքերի եւ ծածկերի աշխատանքների եւ տարածքների բարեկարգման իրականացում,
• ճանապարհաշինարարական տեխնիկայի, հորատման մեքենաների ու սարքերի հիմնական, ընթացիկ վերանորոգում եւ սպասարկում:
• Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված տնտեսական գործունեության այլ տեսակներ:
«Տրանսգազշին» ՍՊԸ տնօրեն՝ Խաչատրյան Նորայր