АРМРОСГАЗПРОМ
Armenian Русский

Ողջունում ենք Ձեզ "ՀայՌուսգազարդ"
ՓԲԸ-ի Ինտերնետ-կայքում:

Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում "ՀայՌուսգագարդ" ՓԲԸ գործունեությանը:

Տեղեկություն բաժանորդների համար
Ծանուցում
Արագ արձագանքման հեռախոսահամարներ

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

ԳՓՀ-ի ընդլայնում

Գազափոխադրման համակարգը վերակառուցելու եւ ընդլայնելու, ինչպես նաեւ թողունակությունը բարձրացնելու նպատակով "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն 2007-2009 թվականներին ծրագրում է իրականացնել 52.0 միլիարդ դրամ (մոտ 150 միլիոն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարով ներդրումներ:

Ծրագրի իրականացումը նախատեսում է 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով Քաջարան-Սիսիան- Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցում, ինչպես նաև գազափոխադրման համակարգում գործող 102 կմ երկարությամբ գծային հատվածների վերակառուցում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հանրապետության գազափոխադրման համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի պայմանագրային ծավալների տեղափոխումը մինչև ջերմային էլեկտրակայաններ:

Գազամայրուղու գլխավոր ուղղությունը հարավից ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք: Տարածքային առումով այն անցնում է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերով` առանձին տեղերում բնակլիմայական ու ռելիեֆային բարդ պայմաններում, ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա:

Քաջարան-Արարատ գազատարի նախագծային շինարարությունը, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, բաղկացած է երկու հատվածից. - Քաջարան-Սիսիան` երկարությունը 48,74 կմ,
- Սիսիան -Ջերմուկ-Արարատ, որը ներառում է Սիսիան-Անգեղակոթ գործող գազատարի 20,20 կմ հատվածի վերակառուցում և Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ գազատարի 135,57 կմ հատվածի շինարարություն:

Հայաստանի տարածքում կառուցված Իրան –Հայաստան գազատարի 40 կմ երկարությամբ հատվածի եւ նոր կառուցվող գազատարի շահագործման արդյունքում Իրանից ներկրվող բնական գազի ծավալը կկազմի տարեկան 1,1 մլրդ խ/մ-ից 2,3 մլրդ խ/մ:
Մատակարարված գազի դիմաց վճարումները նախատեսվում է կատարել <գազ էլեկտրաէներգիայի դիմաց> փոխանակման սկզբունքով: Իրանական գազով էլեկտրաէներգիայի արտադրությունը հայկական կողմը նախատեսում է կազմակերպել հանրապետության ջերմաէլեկտրակայանների ազատ հզորությունների, ինչպես նաև թողարկման պատրաստվող Երևանի ՋԷԿ-ի նոր կառուցվող 230 ՄՎտ և Հրազդանի ՋԷԿ-ի 440 ՄՎտ էներգաբլոկերի արտադրական հզորությունների վրա:

Հայաստանի կառավարությունը Իրան-Հայաստան գազատարի կառուցումը ձեռնարկել է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը բարձրացնելու նպատակով: Գազատարի շահագործումը հնարավորություն կտա ընդլայնել ՀՀ մատակարարվող բնական գազի ռեսուրսային բազան այլընտրանքային աղբյուրի միջոցով:

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի -Քաջարան հայկական հատվածի շինարարությունը կատարվել է ՀՀ կառավարության, ի դեմս "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի, և իրանական "Սանիր" ընկերության միջև 2005 թվականին կնքված պայմանագրի շրջանակում` Իրանի էքսպորտի զարգացման բանկի վարկային միջոցներով:

Գազատարն ունի 140 կմ երկարություն, որից 40 կմ Հայաստանի Հանրապետության տարածքում և 100կմ՝ Իրանի տարածքում:
2005թ. օգոստոսին իրանական «Արվանդան» ընկերության և "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի միջև ստորագրված 2.7մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրով Ընկերության կողմից Մեղրի -Քաջարան հատվածում կատարվել են 22.5 կմ հողային աշխատանքներ:



ՀՀ գազատրանսպորտային
քարտեզ

ինտերակտիվ
քարտեզ
Սոցիալական պատասխանատվություն

Հետադարձ կապ  |  Հղումներ  |  Կայքի քարտեզ