Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում "ՀայՌուսգագարդ" ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք կբերի «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները՝ բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու պարտավորությամբ:
2006 թվականին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սկսել է նախագծի ներդրումային փուլի իրականացումը, որով նախատեսվում է ավարտին հասցնել շինարարությունը, և ժամանակակից գազատուրբիններ տեղադրելով՝ հզորությունը հասցնել 440 ՄՎտ-ի: Նախատեսվում է կիրառել շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում:
«Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 միլիոն դոլար ակտիվների ձեռքբերումով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է կատարել 150-170 միլիոն դոլարի ընդհանուր ծավալով ներդրումներ:
Էներգաբլոկը շահագործելով` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի հայկական շուկայում զգալի մասնաբաժին կապահովի ու հնարավորություն կստանա ավելացնելու էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները հարևան երկրներ: «Հրազդան-5»-ի ծրագրի իրականացումը անմիջականորեն կապված է կարևորագույն նշանակոսւթյուն ունեցող Իրան-Հայաստան գազատարի շահագործման հետ: Մասնավորապես, ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության` «Հրազդան-5»-ում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ` հանդիսանալով Հայաստան ներկրված իրանական բնական գազի դիմաց վճարման միջոց:
Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների գլխավոր կապալառու է ընտրվել չինական՝ «Ջերմաէներգաշինմոնտաժ» երրորդ տրեստ» ընկերությունը:
K-300-240 տիպի շոգետուրբինային սարքավորումների տեղադրման մասով կապալառու է ընտրվել ռուսական ԲԲ «Ջերմաէներգամոնտաժ» ընկերությունը:
Մրցութային կարգով ընտրվել են գործարան-արտադրողները եւ տեղաբաշխվել հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ձեռք բերման պատվերները: Մասնավորապես, առավել արդյունավետ աշխատող GT-13E2 գազային տուրբինի (որի օգտագործումը թույլ կտա բլոկի սահմանված հզորությունը հասցնել մինչեւ 480 ՄՎտ) մատակարար է հանդիսանում “Alstom power” ընկերությունը, կաթսայի վերակառուցման աշխատանքները կիրականացնի ռուսական «Կրասնի կոտելշիկ» գործարանը, իսկ էլեկտրատեխնիկական սարքավորումները կմատակարարի ֆրանսիական «Schneider Electric» ընկերությունը:
Տեղեկանք. «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն սկսվել է 1980 թվականին: ԽՍՀՄ խլուզումից հետո Հայաստանի էներգահամակարգում կտրուկ նվազեց առկա հզորությունների բեռնվածությունը, ինչի հետեւանքով բլոկի շինարարության աշխատանքները մնացին անավարտ: «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 1,2,3 և 4 բլոկերում, որոնք կառուցվել են Խորհրդային տարիներին, բնական գազն օգտագործվում է որպես հիմնական վառելիք, մազութը` որպես պահեստային:
1986 թվականին կայանը ընդլայնելու որոշում ընդունվեց: 1987թ. –ին սկսված աշխատանքները կատարվեցին ընդամենը 40 տոկոսով:
1993թ. ՀՀ կառավարության կողմից «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը շարունակելու որոշում ընդունվեց, սակայն միջոցների ու ներդրողների հետաքրքրության անբավարարության պատճառով շինարարությունը դարձյալ մնաց անավարտ` ներկայումս բլոկի շինարարական աշխատանքները կատարված են 70 տոկոսով: