Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 22.02.2007թ. №314-Ն և 31.01.2008թ. №330-Ն որոշումներով հանձնարարվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջոցով հանրապետության բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում իրականացնել վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեղադրման ծրագիր: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:
2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը:Տեղադրման գործընթացը իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում սարքերը տեղադրվում են բազմաբնակարան շենքերում: Երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում: Երրորդ փուլում գործընթացի մեջ կներառվի նաև մասնավոր հատվածը: Հանրապետության ողջ տարածքում ներտնային եւ կենցաղային գազասպառման համակարգերում այրվող գազի ազդանշանային սարքերի եւ դրանց միացված վթարային անջատիչ կափույրների տեղադրման վերջնաժամկետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը։
Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: ՀՀ-ն ԱՊՀ երկրների թվում առաջինն է, որտեղ ստեղծվել է անվտանգության համակարգերի ստուգման, թեսթավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
Սարքավորումները մրցութային կարգով ձեռք են բերվել չինական PUHAI Corporation ընկերությունից:
Անվտանգության համակարգերը իրենց մեջ ներառում են այրվող գազերի ազդանշանային սարք, որն իրականացնում է այրվող գազերի՝ մեթանի և շմոլ գազի ծավալային մասի, ինչպես նաև այրվող գազերի ազդանշանային սարքի շրջապատող միջավայրի ջերմաստիճանի չափում և անընդհատ հսկում՝ ձայնային և լուսային ազդանշմամբ, ինչպես նաև վթարային անջատիչ կափույր: Վերջինս տեխնածին իրավիճակներում փակում է գազի մուտքը բնակարան: