Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ՎԱՀՐԱՄԻ
Ծնվել է 1980թ. օգոստոսի 1-ին:
1996-2001թթ. սովորել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Ձեռնարկությունների էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետում՝ ստանալով ճարտարագետ-տնտեսագետ որակավորումը:
2001-2004թթ. ուսումը շարունակել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում:
2001-2002թթ. աշխատել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության փոքր եւ միջին գործարարության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ:
2002-2005թթ.՝ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության փոքր եւ միջին գործարարության վարչության պետ:
2003 թվականից դասավանդում է ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի եւ կառավարման ամբիոնում:
2005-2010թթ. զբաղեցրել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն:
2010-2011թթ.՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ տնօրեն:
2011թ. փետրվարից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
11 գիտական հոդվածի եւ մեկ գրքույկի հեղինակ է: